ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ․ Բազմաֆունկցիոնալ աշխատակից / Հաղորդակցության, մարքեթինգի և վաճառքի մենեջեր
Նորություններ
Մենք հանդիսանում ենք տնտեսական և առևտրային համագործակցության կառույց Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Մեր փոքր թիմերը կիսում են նույն գրասենյակը և սերտորեն համագործակցում են՝ աջակցելու ընկերություններին, կազմակերպելու տնտեսական միջոցառումներ և խթանելու բիզնես հարաբերությունները Հայաստանի և միջազգային համայնքի միջև։
Աշխատավայր՝ Մերգելյան ինստիտուտ, Երևան, Հայաստան
Աշխատավարձ՝ 300,000 AMD զուտ / ամիս
Պաշտոնի տեսակը՝ լրիվ դրույք
Աշխատանքի մեկնարկ՝ անմիջապես
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք բազմաֆունկցիոնալ աշխատակից, ով կարող է կառավարել ամենօրյա վարչական գործընթացները, համակարգել հաղորդակցության աշխատանքները և մասնակցել տնտեսական և առևտրային միջոցառումների կազմակերպմանը։
Դուք կաշխատեք անմիջապես ղեկավարության հետ և կլինեք այս փոքր թիմի կարևոր անդամ։
Հիմնական պարտականություններ
1. Վարչություն և ամենօրյա կառավարում
զանգերի, նամակների կառավարում
վարչական փաստաթղթերի մշակում և արխիվացում
պաշտոնական փաստաթղթերի պատրաստում, ձևավորում, ուղարկում
աջակցություն նախագծերին և միջոցառումներին
նամակների, հաշվետվությունների և ներկայացումների պատրաստում և թարգմանություն
աջակցություն նախագծերին և գործընկերությունների հետևում
հանդիպումների արձանագրությունների պատրաստում և գործողությունների վերահսկում
2. Հաղորդակցություն և մարքեթինգ
գործընկերների և անդամների հետ համակարգում
վեբ կայքերի մշակում և թարմացում
սոցիալական ցանցերի կառավարում (Facebook, LinkedIn, Instagram)
բովանդակության ստեղծում (հոդվածներ, միջոցառումների հայտարարություններ)
ամսական newsletter-ների պատրաստում և վիճակագրության վերլուծություն
հաղորդակցական նյութերի ստեղծում (բուկլետներ, ներկայացումներ, պաստառներ)
տնտեսական և ոլորտային նորությունների մշտադիտարկում
3. Միջոցառումներ
ֆորումների, ցուցահանդեսների, տնտեսական առաքելությունների և B2B հանդիպումների կազմակերպում
գրանցումների, հրավերների համակարգում
մատակարարների կառավարում
անդամների հետ հաղորդակցություն
լոգիստիկ պատրաստում (մասնակիցների ցուցակներ, ծրագրեր)
հյուրերի ընդունելություն
հետմիջոցառման հրապարակումների պատրաստում
4. Վաճառքների ղեկավար (Sales Manager)
առևտրային ռազմավարության սահմանում և իրականացում
նոր անդամների ներգրավում
վաճառքների, պայմանագրերի, գործընկերությունների իրականացում
հաշվետվությունների պատրաստում ղեկավարությանը
մասնակցություն ցուցահանդեսների, միջոցառումների և networking-ի
5. Հետևում և զարգացում
անդամների և գործընկերների հետևում
տվյալների բազաների թարմացում
նոր անդամների ներգրավում
տեսանելիության և ազդեցության բարձրացման առաջարկներ
Պահանջվող կրթություն
մագիստրոսի աստիճան՝ կառավարում / հաղորդակցություն / մարքեթինգ / միջազգային հարաբերություններ
Հմտություններ
Microsoft Office (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն
սոցիալական ցանցերի կառավարում և բովանդակության ստեղծում
գերազանց գրավոր խոսք հայերեն, ֆրանսերեն, անգլերեն
Լեզուներ
ֆրանսերեն՝ բարձր մակարդակ
անգլերեն՝ բարձր մակարդակ
հայերեն՝ բարձր մակարդակ
Անձնական հատկանիշներ
նախաձեռնողականություն, ինքնուրույնություն
թիմային աշխատանք
հարմարվողականություն բազմամշակութային միջավայրում
ստեղծագործականություն
ճշտապահություն, վստահելիություն, գաղտնիություն
ճկունություն
հաղորդակցման հմտություններ
Դիմում
Ուղարկեք ձեր CV և motivation letter (ֆրանսերեն, անգլերեն կամ հայերեն) հետևյալ հասցեին՝
contact@ccifa-france.com թեմայով՝ Application – Multi-skilled Employee
Մեր նոր անդամը՝ Luys Production