Հայաստանը կմասնակցի Շանհայում կայանալիք Չինաստանի ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսին
Նորություններ
Հայաստանը կմասնակցի Շանհայում անցկացվող Չինաստանի ներմուծվող ապրանքների 7-րդ միջազգային ցուցահանդեսին (China International Import Expo – CIIE)։ Այս մասին «Միջազգային առևտրային հարաբերությունների աջակցության խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը հայտարարել է «Exit China and Western Markets» գործարար համաժողովի ընթացքում։
Չինաստանի ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսը (China International Import Expo 2024) կանցկացվի Շանհայում՝ նոյեմբերի 5-ից 10-ը։
«Ցուցահանդեսին կմասնակցեն 150 երկրների ներկայացուցիչներ։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանի առավելությունները միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,– նշել է «Միջազգային առևտրային հարաբերությունների աջակցության խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը։
Հայաստանը կներկայանա երկու տաղավարով՝ ազգային տաղավարով, որտեղ կներկայացվեն երկրի տնտեսական հնարավորությունները, և առևտրային տաղավարով, որտեղ հայկական ընկերությունները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց արտադրանքը և կնքելու գործարար պայմանագրեր։
Հոդվածի ամբողջական տարբերակին և սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://168.am/2024/08/16/2086005.html