CCIFA-ի մասին

1992 թվականին հիմնադրված Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատի (CCIFA) առաքելությունն է ամրապնդել Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները։

CCIFA-ն աջակցում է տնտեսական գործունեություն ծավալող բոլոր դերակատարներին՝ ներառյալ ՓՄՁ-ներին, խոշոր ընկերություններին և անկախ մասնագետներին, կայուն գործընկերությունների զարգացման, նոր շուկաներում գործունեություն ծավալելու և նոր հնարավորություններից օգտվելու գործընթացում։

Իր ինստիտուցիոնալ և մասնավոր գործընկերների ցանցի միջոցով CCIFA-ն նպաստում է ռազմավարական հնարավորությունների հասանելիությանը և խրախուսում փորձի ու գիտելիքների փոխանակումը՝ աջակցելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև կայուն տնտեսական զարգացմանը։

Մեր ծառայությունները

CCIFA-ն առաջարկում է համապարփակ աջակցություն՝ ձեր ծրագրերի զարգացմանն ու հաջող իրականացմանը նպաստելու համար․

Շուկայի վերլուծություն: Ռազմավարական ուսումնասիրություններ և տեղեկատվություն՝ ձեր որոշումների կայացմանը աջակցելու համար։

Իրավական և ֆինանսական խորհրդատվություն: Իրավական և ֆինանսական աջակցություն՝ ձեր նախագծերի անվտանգ և արդյունավետ իրականացման համար։

Արտահանման խթանում և աջակցություն: Աջակցություն ձեր գործունեության միջազգային զարգացմանը և արտահանման ընդլայնմանը։

Ներդրումների խթանում և աջակցություն: Հնարավորությունների բացահայտում և աջակցություն ձեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում։

Գործարար կապերի հաստատում: Գործընկերությունների ձևավորում ֆրանսիական և հայկական տնտեսական դերակատարների միջև։

Գործարար ցանցի զարգացում: Համաժողովների, տնտեսական ֆորումների և ցանցային միջոցառումների կազմակերպում՝ համագործակցությունը, փորձի փոխանակումը և մասնագիտական կապերի զարգացումը խթանելու նպատակով։

Մեր գրասենյակները

Մեր գործունեությունը

UFAR-ի ուսանողների պրակտիկան Ֆրանսիայում

Ավելի քան 20 տարի է, ինչ CCIFA-ն և UFAR-ը համագործակցում են՝ հայ ուսանողներին հնարավորություն տալով անցնել պրակտիկա Ֆրանսիայում, որը կարևոր լրացում է նրանց համալսարանական կրթությանը։

Այս համագործակցության շնորհիվ ուսանողները զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, ծանոթանում գործարար միջավայրին և հարստացնում իրենց փորձը միջազգային շրջանակում։

2025/2026 ծրագրի շրջանակում տասը ուսանողներ ստացել են ամբողջական աջակցություն՝ կացարանի, կազմակերպչական հարցերի և պրակտիկայի անցկացման համար։

Այս փորձառությունը կարևոր մեկնարկային հարթակ է նրանց հետագա մասնագիտական հաջողությունների համար։

 
 

Գործարար կապերի զարգացում

CCIFA Հայաստանը ակտիվորեն նպաստում է իր անդամների և ֆրանս-հայկական տնտեսական ոլորտի դերակատարների միջև համագործակցության և փոխգործակցության զարգացմանը։ Բիզնես նախաճաշների, ցանցային հանդիպումների, ընդունելությունների և այլ մասնագիտական միջոցառումների կազմակերպման միջոցով այն ստեղծում է արտոնյալ հարթակներ՝ գործունեությունը ներկայացնելու, համագործակցության հնարավորություններ բացահայտելու և ռազմավարական գործընկերություններ ձևավորելու համար։ Այս հանդիպումները, որոնց հաճախ մասնակցում են ազդեցիկ անձինք, նպատակ ունեն խթանել նորարարությունը, ներդրումները և գործարար համագործակցության զարգացումը Ֆրանսիայի և Հայաստանի միջև։

Գործարար նախաճաշ

 

CCIFA Հայաստանը կազմակերպել է բացառիկ Բիզնես նախաճաշ՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի մասնակցությամբ։ Միջոցառումը մեր անդամներին ընձեռել է բացառիկ հնարավորություն՝

  • Ծանոթանալու ֆրանս-հայկական տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումներին, որոնք ներկայացվել են դեսպանի կողմից։
  • Ներկայացնելու իրենց գործունեությունն ու մասնագիտական փորձը առանձնահատուկ միջավայրում։
  • Բացահայտելու համագործակցության հնարավորություններն ու փոխշահավետ ուղղությունները իրենց ընկերությունների միջև՝ բարեկամական և արդյունավետ քննարկումների ընթացքում։

Սա իդեալական ձևաչափ է մասնագիտական կապերի ընդլայնման, գաղափարների փոխանակման և երկու երկրների տնտեսական դերակատարների միջև գործընկերությունների ձևավորման համար։

 

Կոկտեյլ-ընունելություններ․ ռազմավարական կապեր և բիզնես հնարավորություններ

CCIFA Հայաստանը կազմակերպել է ընդունելություն՝ ի պատիվ MEDEF Internationalպատվիրակության, որը գտնվում էր Հայաստանում՝ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու և հեռանկարային ներդրումային ծրագրեր ուսումնասիրելու նպատակով։

Միջոցառման ընթացքում՝

  • Երեկոյի հովանավոր հանդիսացած երեք անդամ ընկերություններ ներկայացրել են իրենց գործունեությունը։
  • CCIFA Հայաստանի անդամները հնարավորություն են ունեցել հանդիպելու ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներին և բացահայտելու գործընկերության գործնական հնարավորություններ։
  • Սա բացառիկ հնարավորություն էր ֆրանսիական և հայկական տնտեսական դերակատարների միջև երկարաժամկետ կապեր ձևավորելու և ռազմավարական համագործակցությունները խթանելու համար։

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։