Մահա Հաշեմին միանում է թիմին:
Նորություններ
Ունենալով միջազգային և միջմշակութային բանակցությունների մագիստրոսի աստիճան՝ Մահա Հաշեմին մասնագիտական փորձ է ձեռք բերել միջազգային համագործակցության և նախագծերի կառավարման ոլորտներում։ Նա աշխատել է Սեուլում՝ մարդու իրավունքների և Կորեական թերակղզու հետ կապված հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունում, այնուհետև միացել է Մարսելում գործող՝ միջազգային շարժունության ոլորտում մասնագիտացած ասոցիացիայի թիմին։ Այնտեղ նա մասնակցել է եվրոպական նախագծերի իրականացման ընթացքի վերահսկմանը և գործընկերային կապերի զարգացմանը։
CCIFA-ի շրջանակներում իր գործունեության միջոցով Մահան այժմ իր գիտելիքներն ու հմտություններն է ներդնում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության ու փոխանակումների ամրապնդման գործում։