Grant Thornton Armenia-ն միանում է CCIFA ցանցին
Նորություններ
CCIFA-ն մեծ ուրախությամբ հայտարարում է Grant Thornton Armenia-ի միացումը մեր ֆրանս-հայկական համայնքին։
Grant Thornton International գլոբալ ցանցի անդամ հանդիսանալով, որը ներկայացված է 150 շուկաներում, ունի 8 միլիարդ եվրո եկամուտ և 76,000 աշխատակից, Grant Thornton Armenia-ն հանդիսանում է կարևոր դերակատար խորհրդատվության, աուդիտի և հարկային ծառայությունների ոլորտներում։
Հայաստանում ավելի քան 160 մասնագետներ՝ հաշվապահներ, լիցենզավորված աուդիտորներ, իրավաբաններ և խորհրդատուներ, արդեն 28 տարի աջակցում են՝
– ֆինանսական հաստատություններին
– ՀԿ-ներին
– պետական կառույցներին
– հանրային և մասնավոր կազմակերպություններին
– միջազգային ֆինանսական հաստատություններին
… տարբեր ոլորտներում՝ տրանսպորտ, ջուր, հյուրանոցներ և ռեստորաններ, հանքարդյունաբերություն, էներգետիկա, առողջապահություն, ֆինանսական ծառայություններ, շինարարություն, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, մանրածախ առևտուր և այլն։
Մենք մեծ հպարտությամբ ենք ողջունում այս առաջատար ընկերությանը մեր ցանցում։
Բարի գալուստ Grant Thornton Armenia՝ CCIFA-Հայաստան ընտանիք։