Ֆրանսիայում և Հայաստանում կիբերանվտանգության վերաբերյալ վեբինար
Նորություններ
2026 թվականի փետրվարի 5-ին, CCIFA-ն մեծ հաճույքով կազմակերպեց կիբերանվտանգությանը նվիրված վեբինար։
CMA CGM-ի նախագծերի կառավարման պատասխանատու, կիբերանվտանգության փորձագետ Միլինդ Բհաուսարը, ներկայացրեց Ֆրանսիայում և Հայաստանում կիբերանվտանգության մարտահրավերները, ընդգծելով՝
– կիբերհարձակումների թիրախները,
– դրանց հեղինակները,
– կազմակերպությունների և անհատների համար հատուկ ռիսկերը,
– ինչպես նաև գործիքներն ու լավագույն պրակտիկաները, որոնք թույլ են տալիս դիմակայել այս օրեցօր ավելի տարածված սպառնալիքներին։
Նրա ներկայացումից հետո տեղի ունեցավ հարցուպատասխանի սեսիա, որը հնարավորություն տվեց խորացնել քննարկումը մասնակիցների համար առավել հետաքրքիր թեմաների շուրջ։