Հայաստանը պաշտոնապես ընտրվել է Ֆրանկոֆոնիայի հաջորդ խաղերի հյուրընկալող երկիր
Նորություններ
Հայաստանը պաշտոնապես ընտրվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի հյուրընկալող երկիր։
Սպորտն ու մշակույթը միավորող այս բացառիկ միջոցառումը կանցկացվի Երևանում՝ 2027 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 1-ը։ Այն կներկայացնի ֆրանկոֆոն երիտասարդության տաղանդները՝ բազմազան մարզական և մշակութային մրցույթների միջոցով։
2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման մասին համաձայնագիրըստորագրվել է 2024 թվականի հունիսի 27-ին, որով պաշտոնապես մեկնարկել են Երևանում անցկացվելիք այս բացառիկ միջոցառման նախապատրաստական աշխատանքները՝ նվիրված ֆրանկոֆոն մշակույթին և սպորտին։
Հայաստանի հիմնական առավելություններից են նրա որակյալ մարզական և մշակութային ենթակառուցվածքները։ Դրանց թվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը 2018 թվականին հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, Աբովյանի Վ. Թումասյանի անվան մարզադաշտը՝ 3 000 հանդիսատեսի տարողությամբ, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» կրթամարզական համալիրը, որը 2019 թվականին ստեղծվել է և հատկապես հարմար է բրեյքինգի մրցումների անցկացման համար։
Թեև որոշ ենթակառուցվածքներ արդիականացման կարիք ունեն, երկիրն արդեն այսօր ունի մարզիկներին և արվեստագետներին հյուրընկալելու համար անհրաժեշտ պայմաններ, ինչը կարևոր առավելություն է։
Խաղերի նպատակները
- Նպաստել խաղաղության և զարգացմանը՝ ֆրանկոֆոն երիտասարդների հանդիպումների և փոխանակումների միջոցով։
- Ամրապնդել Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների միջև համագործակցությունը, խթանել երիտասարդության ակտիվությունը և նպաստել միջազգային համերաշխությանը՝ պահպանելով գենդերային հավասարության սկզբունքը։
- Ներկայացնել ֆրանկոֆոն մշակույթների ինքնատիպությունն ու բազմազանությունը և զարգացնել անդամ պետությունների ու կառավարությունների միջև մշակութային փոխանակումները։
- Խթանել երիտասարդ ֆրանկոֆոն արվեստագետների միջազգային ճանաչումն ու առաջխաղացումը։
- Նպաստել ֆրանկոֆոն երիտասարդ մարզիկների պատրաստմանը՝ նրանց հետագա մասնակցության համար միջազգային խոշոր մարզական միջոցառումներին։
- Նպաստել ֆրանսերեն լեզվի տարածմանն ու զարգացմանը։