Wilco-ն միանում է CCIFA-ի ցանցին

Նորություններ

Wilco-ն միանում է CCIFA-ի ցանցին

 

Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը (ՖՀԱՊՊ) ուրախ է հայտարարել իր ցանցին «Wilco»-ի միանալու մասին:
 
Հայաստանի կենտրոնական բանկի կողմից վերահսկվող «Wilco»-ն ակտիվների և կարողության կառավարման (Wealth Management) առաջատար ընկերություն է, որն իր ծառայություններն է մատուցում բարձր և գերբարձր եկամուտ ունեցող անհատներին (HNWI և UHNWI), ընտանեկան գրասենյակներին (family offices) և ինստիտուցիոնալ հաճախորդներին:
 
Հենվելով իր փորձագետների թիմի և վստահելի գործընկերների ցանցի վրա՝ «Wilco»-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվելու ինստիտուցիոնալ այն ողջ փորձառությունից, որն անհրաժեշտ է կապիտալի կառուցվածքավորման և արժևորման համար:
 
Ընկերությունը նպաստում է կապիտալի երկկողմանի հոսքին. մի կողմից՝ առաջարկելով անհատականացված («white glove») գործընկերություն, որը սփյուռքի և միջազգային ներդրողներին թույլ է տալիս հանգիստ կառավարել ու զարգացնել իրենց ակտիվները Հայաստանում, մյուս կողմից՝ հասանելիություն ապահովելով միջազգային շուկաներին և գործիքներին ինչպես նրանց, այնպես էլ տեղական հաճախորդների համար:
 
«Wilco»-ի գործունեության կենտրոնական ուղղություններից մեկը սերնդափոխության ապահովումն է. օգնել այն ձեռնարկատերերին ու ընտանիքներին, որոնք անկախությունից ի վեր ձևավորել են հայկական մասնավոր կապիտալը, կազմակերպել իրենց ժառանգության փոխանցումը, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում ընդհանուր տնտեսության վրա:
 
Գիտակցելով, որ կապիտալի հարատևությունը կախված է այն ժառանգող սերունդներից, «Wilco»-ն առաջարկում է նաև բացառիկ «Next Gen» ծրագիրը, որը հատուկ մշակված է հաճախորդների զավակներին իրենց ապագա ֆինանսական պատասխանատվությանը պատրաստելու համար:
 
Այս համապարփակ մոտեցման շնորհիվ ընկերության ծառայությունները հաճախորդներին թույլ են տալիս արդյունավետորեն կառավարել իրենց կարողությունն այսօր՝ միաժամանակ ապահովելով դրա անվտանգ փոխանցումը վաղվա սերնդին:
 
Ավելին իմանալու համար այցելեք «Wilco»-ի կայքէջ՝ https://wilco.am
 
ՖՀԱՊՊ-ն ամենաջերմ բարի գալուստն է մաղթում «Wilco»-ին:

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։