Խոսքը մեր անդամներից մեկին
Նորություններ
Հրավիրում ենք լսելու մեր անդամներից մեկի՝ Ժենևիև Մելքոնյանի հարցազրույցը։ Նա Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքում գործող Aramine ընկերության համատնօրենն է։
Ընկերությունը մասնագիտացած է ստորգետնյա հանքարդյունաբերության համար նախատեսված մեքենաների և պահեստամասերի նախագծման, արտադրության, վերանորոգման և մատակարարման ոլորտում, հատկապես նեղ հանքաշերտերի շահագործման համար։ Այսօր Aramine-ը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 80 երկրներում։
Իր ստորգետնյա հանքարդյունաբերական տեխնիկայի շնորհիվ Aramine-ը նպաստում է լիթիումի արդյունահանմանը, որն օգտագործվում է մեր սմարթֆոնների և բազմաթիվ այլ ժամանակակից սարքերի մարտկոցներում։
Այս տարի նշելով իր 50-ամյակը՝ Aramine-ը շարունակում է մնալ ընտանեկան բիզնես, որը համատեղ ղեկավարում են քույր և եղբայրներ Մարկ, Քրիստոֆ և Ժենևիև Մելքոնյանները։
Հարցազրույցը կարող եք լսել այստեղ՝