Հայաստանը Փարիզում մասնակցելու է «Sial-2024» միջազգային ցուցահանդեսին
Նորություններ
Հոկտեմբերի 19-ից 23-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքում կանցկացվի սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը՝ «Sial-2024»։
«Sial-2024»-ը աշխարհի խոշորագույն արտահանման հարթակներից մեկն է։ Այս ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հանդիպելու սննդի և ըմպելիքների ոլորտում տարբեր երկրներից ժամանած համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների հետ։
Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին նախատեսվում է միասնական տաղավարով, որը ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կեցության և ճանապարհածախսի ծախսերը հոգալու են մասնակիցները։
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության սկզբնաղբյուրին հասանելիություն ստանալու համար սեղմեք ստորև․
https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/pfbid02w5zSgUpibAp1SusPDgMYb1LLhyXf7TvagWWwi1AUJ696LAJF3VPrQuEHXjF1BgK9l?rdid=o6hCWY0oUzmmcBRZ