20 հայկական ստարտափ հնարավորություն է ստացել համագործակցելու միջազգային աքսելերատորի հետ
Նորություններ
Plug and Play Germany GmbH ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթում, Հայաստանի տարածքում գործող տեխնոլոգիական ստարտափներին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման աջակցություն, ինչպես նաև նորարարության զարգացման ուղեկցում և անհատական մենթորություն։
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել աքսելերացիոն ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը։ Հայտարարվել են 26-շաբաթյա ծրագրին դիմած 119 ստարտափներից ընտրված 20-ի անունները՝ TACTUN, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text ’nPayMe, Doccy, Pearch.AI, CaseLens, doodooc և LunarTech։
Plug and Play-ը միջազգային ճանաչում ունեցող նորարարական հարթակ և ստարտափների աքսելերատոր է։ Այն կապ է ստեղծում ստարտափների, ընկերությունների և ներդրողների միջև՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին և բիզնեսի զարգացմանը։ Գործելով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ը աջակցում է ստարտափներին՝ օգնելով ընդլայնել նրանց գործունեության շրջանակը և հաջողության հասնել տարբեր ոլորտներում։
Հոդվածի շարունակությունը և սկզբնաղբյուրը հասանելի են հետևյալ հղմամբ․
https://www.1lurer.am/hy/2024/11/01/7/1213770