2024 թվականին Հայաստանի արտահանումը ԵՄ 14 երկրներ գրանցել է զգալի աճ․ Էկոնոմիկայի նախարարություն
Նորություններ
Հայաստանի արտահանումը Եվրոպական միության անդամ 14 երկրներ 2024 թվականին աճել է, հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Սակայն նա նշել է, որ ԵՄ մյուս 13 երկրների ուղղությամբ արտահանումը 2023 թվականի համեմատ նվազել է։
«Արտահանումն աճել է դեպի Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա։ Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է դեպի Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա», — սոցիալական ցանցերում հայտնել է նախարար Պապոյանը։
2024 թվականին Հայաստանի արտահանումն աճել է նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ դեպի ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Շվեյցարիա, Սերբիա, Վրաստան, Իրաք, Թաիլանդ, Ուզբեկստան և Բելառուս։
Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է դեպի Ղազախստան, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ղրղզստան, Մալայզիա և Կատար։