Եվրամիության ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներն արդեն հասել են Գյումրի

Նորություններ

«Կայուն և կանաչ կառավարման դաշինք» ծրագրի շրջանակում ձեռք բերված և Եվրամիության կողմից ֆինանսավորված հինգ էլեկտրական ավտոբուսներն արդեն հասել են Գյումրի։

«Ինչպես ժամանակին առաջինը երկաթուղին հասավ Գյումրի, այնպես էլ Կովկասի առաջին էլեկտրական ավտոբուսները մուտք գործեցին մեր քաղաք։ Այս նախագիծը, որը ներառում է մի շարք նախաձեռնություններ, կարևոր փուլ է նշանավորում ամբողջությամբ էլեկտրական ավտոբուսների ներդրմամբ։ Մենք հպարտ ենք, որ Գյումրին այս նորարարության առաջատարն է։ Մեր նպատակն է աստիճանաբար ամբողջությամբ փոխարինել ավտոբուսային պարկը էլեկտրական մոդելներով, և ներկայումս մենք մշակում ենք դրա իրականացման համար անհրաժեշտ ծրագրերն ու միջոցառումները», — մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Նա նաև հավելել է, որ նոր էլեկտրական ավտոբուսների ուղեվարձը կկազմի 100 ՀՀ դրամ։

Հոդվածի աղբյուրը՝
https://www.tert.am/am/news/2024/08/02/gyumri/4160673

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։