Jeff de Bruges »-ը միանում է CCIFA-ի ցանցին

Նորություններ

Jeff de Bruges »-ը միանում է CCIFA-ի ցանցին

 

Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատն (CCIFA) ուրախ է հայտարարել մեր ցանցին «Jeff de Bruges Armenia»-ի միանալու մասին:
 
1986 թվականի իր հիմնադրումից ի վեր «Jeff de Bruges»-ը զարգացնում է շոկոլադագործության բացառիկ հմտություններ: Ունենալով ավելի քան 500 խանութներից բաղկացած միջազգային ցանց՝ ապրանքանիշն այսօր նշում է իր մուտքը հայաստանյան շուկա՝ Երևանի կենտրոնում բացելով իր առաջին երկու հիասքանչ սրահները՝ Թումանյան 30 հասցեում և Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» համալիրի տարածքում:
 
Ունենալով իր գլխամասային գրասենյակն ու խանութների ցանցը Ֆրանսիայում, ինչպես նաև հիմնական արտադրամասերն ու շոկոլադագործության վարպետներին Բելգիայում՝ «Jeff de Bruges»-ը համատեղում է ֆրանսիական գաստրոնոմիական ստեղծարարությունն ու բելգիական շոկոլադագործության ամենամաքուր ավանդույթները:
 
«Jeff de Bruges»-ը հանդես է գալիս իր արտադրանքի որակի և կայունության բացարձակ հանձնառությամբ՝ հիմնվելով «լոբուց մինչև սալիկ» (bean-to-bar) արտադրական ամբողջական մոդելի վրա: Ապրանքանիշն ունի իր սեփական պլանտացիաները Էկվադորի Գուայակիլ տարածաշրջանում՝ երաշխավորելով կենսաբազմազանության պահպանումն ու տեղական արտադրողների շահերի հարգումը:
 
Հայաստանում իր գործունեության մեկնարկով «Jeff de Bruges»-ը ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող քաղցրավենիք է բերում շուկա, այլև տարածում է կենսաբազմազանության և բնական ցիկլերի հանդեպ հարգանքի փիլիսոփայությունը՝ նպատակ ունենալով ստեղծել պատասխանատու շոկոլադ՝ այսօրվա և վաղվա համար:
 
Մենք հպարտ ենք Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատում (CCIFA) հյուրընկալել մի ընկերություն, որը հանդիսանում է ֆրանս-բելգիական շոկոլադագործության հմտությունների վառ արտացոլումը, ինչպես նաև որակի և խոհարարական արվեստի խորհրդանիշը:
 
Ընկերության մասին ավելին իմանալու համար՝ https://www.jeff-de-bruges.com/en/jeff-de-bruges-armenia
 
Բարի գալուստ «Jeff de Bruges Armenia»՝ CCIFA-ի գործընկերների ցանց:

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։