23 հայկական ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը Փարիզում անցկացվող SIAL 2024 սննդամթերքի և խմիչքների 60-րդ միջազգային ցուցահանդեսում

Նորություններ

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին Փարիզում մեկնարկել է SIAL 2024՝ Սննդամթերքի և խմիչքների 60-րդ միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է ցուցահանդեսին միասնական ազգային տաղավարով, որտեղ ներկայացված է 23 հայկական ընկերության արտադրանքը։ Հոկտեմբերի 21-ին միջոցառմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

SIAL-ը Եվրոպայի սննդարդյունաբերության խոշորագույն միջազգային ցուցահանդեսներից մեկն է, որը Փարիզում անցկացվում է երկու տարին մեկ։ Յուրաքանչյուր թողարկմանը այն հյուրընկալում է ավելի քան 250 000 այցելու։ Այս տարի SIAL 2024-ը համախմբել է ընդհանուր առմամբ 7 500 ընկերություն Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից։

Հոդվածի սկզբնաղբյուրին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումը․
https://www.1lurer.am/hy/2024/10/22/7/1207579

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։