FrancoMédia-ն միանում է CCIFA-ի ցանցին
Բարի գալուստ !
Մենք ուրախ ենք հայտարարել FrancoMédia-ի անդամակցությունը, որը հանդիսանում է իրական ֆրանսախոս մեդիա հաբ Հայաստանում, հիմնադրված 2012 թվականին։
Ավելի քան մեկ տասնամյակ FrancoMédia-ն ակտիվորեն նպաստում է տեղեկատվության, վերլուծության և ֆրանսախոս մշակույթի տարածմանը տարածաշրջանում։ Խումբը միավորում է մի շարք հեղինակավոր հրատարակություններ․
- «Երևանի Կուրիեր» (Le Courrier d’Erevan)
- «Տնտեսական Կուրիեր» (Le Courrier Économique)
- «Մոնդ դիպլոմատիկ» (ռուսական հրատարակություն)
- ինչպես նաև ներկայացնում է «Հայաստանի Նորություններ» ամսագիրը
Հայաստան առաջիկայում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի՝ Le Monde diplomatique-ի, ինչպես նաև Տնտեսական Կուրիերի մեկնարկը զգալիորեն ամրապնդում է երկրում հասանելի ֆրանսիական և ֆրանսախոս տեղեկատվության բազմազանությունն ու որակը։
Իր գործունեությամբ FrancoMédia-ն առանցքային դեր է խաղում ֆրանկոֆոնիայի տարածման, հասարակական քննարկման զարգացման և անկախ ու որակյալ տեղեկատվության տարածման գործում։
Մենք ուրախ ենք նրանց տեսնել մեր ցանցի անդամների շարքում և մաղթում ենք մեծ հաջողություններ իրենց ապագա ծրագրերում։