Հայաստանում մեկնարկել է WITSA World Cup ազգային մրցույթի հայտերի ընդունումը

Նորություններ

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է WITSA World Cup ազգային մրցույթի հայտերի ընդունումը՝ հայկական ստարտափներին ընձեռելով իրենց նորարարական լուծումները ներկայացնելու և միջազգային հարթակում մրցելու բացառիկ հնարավորություն։

Հայաստանի ազգային մրցույթի հայտերի ընդունման փուլը տևում է 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև հուլիսի 31-ը։

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու pre-Series A փուլում գտնվող հայկական ստարտափները։ Ազգային մրցույթի համար կընտրվեն մինչև 20 ընկերություն, իսկ դրանցից երկու լավագույն ստարտափները կներկայացնեն Հայաստանը WITSA World Cup-ի միջազգային մրցույթում։

WITSA World Cup (WWC)-ը կանցկացվի WCIT2024/DigiTec համաժողովի շրջանակում՝ 2024 թվականի հոկտեմբերին, Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ազգային մրցույթի ընտրության գործընթացը հիմնված կլինի գնահատման հետևյալ հինգ հիմնական չափանիշների վրա.

  • Նորարարություն,
  • Հաճախորդների ներգրավվածություն (Customer traction),
  • Մասշտաբայնացման հնարավորություն,
  • Տեխնոլոգիա՝ հանուն հասարակական բարօրության (Technology for Good),
  • Ներուժ։

Այս միջոցառումը հայկական ստարտափներին հնարավորություն է տալիս մրցելու համաշխարհային մակարդակում՝ ընդգծելով նորարարությունը և ազդեցիկ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու ներուժը։

Հոդվածի ամբողջական տարբերակը կարդալու համար այցելեք հետևյալ հղմամբ․

https://massispost.com/2024/07/witsa-world-cup-national-competition-in-armenia-open-for-applications/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0RbNxCjSRv2bMm13HiIKIHFootwOWw8H7GpFLBuRztSBI4kRKvCuCR6uk_aem_ay6-c95DJvL7KIkdATpIwA

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։