Հայաստանը միացել է հեղինակավոր Գոնկուրի մրցանակին՝ Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակներից մեկին
Նորություններ
Գրեթե երկու տարվա համագործակցությունից հետո Հայաստանը միացել է Գոնկուրի մրցանակին (Prix Goncourt)՝ Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին։ Այս կարևոր գրական նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի (UFAR) և Newmag հրատարակչության համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի՝ 1903 թվականից, իսկ դափնեկիրը ընտրվում է Գոնկուրի ակադեմիայի (Académie Goncourt) անդամների քվեարկությամբ։
Այս նախաձեռնությանը մասնակցում է ավելի քան 40 երկիր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ազգային ժյուրին, որը ընտրում է հաղթող ստեղծագործությունը՝ Գոնկուրի ակադեմիայի առաջարկած գրքերի ցանկից։ Այսուհետ Հայաստանը նույնպես կունենա իր ազգային ժյուրին և կընտրի իր դափնեկրին։ Տարբեր երկրների ազգային ժյուրիների ընտրած հաղթողները կարող են համընկնել կամ չհամընկնել Գոնկուրի ակադեմիայի պաշտոնական ընտրության հետ։ Հայաստանի ազգային ժյուրիի կողմից ընտրված հաղթող գրքի հրատարակությունը կիրականացնի Newmag հրատարակչությունը։
Հայաստանի՝ Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակին միանալու պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ «FrancoFest 2024» արվեստի և գրքի փառատոնի շրջանակում։
Հոդվածի սկզբնաղբյուրին ծանոթանալու և ամբողջական նյութը կարդալու համար այցելեք հետևյալ հղումը․
https://armenpress.am/fr/article/1199966