Հայաստանը կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles-ը 2026 թվականին

Նորություններ

 

Concours Mondial de Bruxelles-ը հայտարարել է, որ իր հեղինակավոր Կարմիր և սպիտակ գինիների սեսիան կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 21–23-ը։ Սա պատմական առաջին դեպքն է Հայաստանի համար, որը պատրաստվում է ընդունել միջազգային գինեգործական համայնքի ներկայացուցիչներին։

Մրցույթի նախագահ Բոդուեն Ավոն բարձր է գնահատել հայկական փորձառության ինքնատիպությունը՝ ընդգծելով երկրի հազարամյակների գինեգործական ժառանգությունը, տեղական խաղողի եզակի սորտերը և արագ զարգացող ժամանակակից գինու արդյունաբերությունը։ Հայաստանի խաղողի և գինու հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ այս միջոցառումը ռազմավարական հնարավորություն է՝ առավել ամրապնդելու Հայաստանի դիրքը համաշխարհային գինեգործության քարտեզի վրա։

Այսօր հայկական գինեգործությունն ապրում է իրական վերածնունդ՝ համադրելով դարավոր ավանդույթներն ու տեխնոլոգիական նորարարությունները և աշխարհին ներկայացնելով ավելի ու ավելի ճանաչում ձեռք բերող հայկական գինիները։

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։