Հայկական գիտահետազոտական կենտրոնը անցում է կատարում դեպի կանաչ էներգիա
Նորություններ
Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը հիմնադրվել է Երևանում 1956 թվականին, որոշել է անցում կատարել վերականգնվող էներգիայի օգտագործմանը։ Acba Leasing-ի հետ համագործակցության շրջանակում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է ավելի քան 300 արևային վահանակ, ինչը հնարավորություն կտա տարեկան տնտեսել շուրջ 14 միլիոն դրամ։
Մոտ ապագայում ինստիտուտի տարածքում կստեղծվի նաև թանգարան, որտեղ կներկայացվեն տարիների ընթացքում կուտակված տեխնոլոգիական ձեռքբերումները, ինչպես նաև այն անհատները, ովքեր առանցքային դեր են ունեցել ոլորտի զարգացման գործում։
Հոդվածի սկզբնաղբյուրին ծանոթանալու, ամբողջական հոդվածը կարդալու և տեսանյութը դիտելու համար այցելեք հետևյալ հղումը․
https://armenpress.am/hy/article/1203734