Հայաստանում աճում է անկանխիկ վճարումներ նախընտրող քաղաքացիների թիվը՝ ինչպես գործարքների քանակով, այնպես էլ ծավալով
Նորություններ
Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել են ինչպես անկանխիկ գործարքների քանակը, այնպես էլ դրանց ընդհանուր ծավալը։ 2022–2023 թվականները դարձան անցումային շրջան՝ պայմանավորված «Անկանխիկ վճարումների մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելով։ Այս բարեփոխման արդյունքում անկանխիկ գործարքների ծավալն աճել է ավելի քան 50%-ով, և աճի միտումը շարունակվում է։ Այս թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Ameriabank-ի ամենօրյա բանկային ծառայությունների պրոդուկտների ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի հետ։
Տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է։ Շվեդիան համարվում է անկանխիկ տնտեսության համաշխարհային առաջատարներից մեկը, որտեղ վճարումների 98%-ն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Այլ երկրներում, թեև կանխիկ վճարումները դեռևս զգալի մասնաբաժին ունեն, առցանց դրամապանակների և QR կոդով վճարումների օգտագործումը շարունակաբար աճում է։
Հայաստանում 2022–2023 թվականներին, «Անկանխիկ վճարումների մասին» նոր օրենքի կիրառման արդյունքում, արձանագրվել է անկանխիկ գործարքների զգալի աճ։ Սակայն անկանխիկ գործարքների մասնաբաժինը դեռևս չի գերազանցում 50%-ը։ Այս տարվա համար կանխատեսվում է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալը կաճի շուրջ 20%-ով՝ նախորդ տարվա համեմատ։
Հոդվածն ամբողջությամբ կարդալու համար անցեք հետևյալ հղմամբ․ https://armenpress.am/hy/article/1206635