12 երկրից 35 ներդրող մասնակցել է WCIT2024/DigiTec-ի շրջանակում կազմակերպված ներդրողների շրջայցին

Նորություններ

Հայաստանում առաջին անգամ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) շրջանակում կազմակերպվել է ներդրողների շրջայց (Investor Tour)։ 12 երկրից ժամանած 35 ներդրող այցելել է Հայաստան՝ ծանոթանալու հայկական ստարտափներին, ընկերություններին և ներդրումային հնարավորություններին։

BANA Angels-ի հետ համագործակցությամբ կազմակերպված այս լայնածավալ նախաձեռնությունը մեծ հաջողություն է ունեցել՝ հայկական ստարտափներին ընձեռելով նոր ֆինանսավորման հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու բացառիկ հնարավորություն։ Հայաստան ժամանած միջազգային ներդրողները հնարավորություն են ունեցել մասնակցելու WCIT2024/DigiTec-ին, այցելելու համաժողովի տարածք և ծանոթանալու Հայաստանի դինամիկ զարգացող ստարտափային էկոհամակարգին։

«WCIT2024/DigiTec-ը, DigiTec Expo-ն և նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս միջազգային ներդրողներին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական ներուժը։ BANA Angels-ի հետ համագործակցության շնորհիվ մեզ հաջողվեց կապ հաստատել ներդրողների և ստարտափների միջև, ներկայացնել հայկական ստարտափային էկոհամակարգն ու դրա զարգացումը, ստեղծել խոստումնալից համագործակցություններ և նախաձեռնել նոր նախագծեր։ Համոզված եմ, որ նման շրջայցերը պետք է կազմակերպվեն պարբերաբար և նույն բարձր որակով՝ էկոհամակարգի հետագա զարգացման համար», — նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գլխավոր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ներդրողները նաև հնարավորություն են ունեցել այցելելու հայկական մի շարք «յունիքորն» (unicorn) ստարտափներ, համագործակցելու ձեռնարկատերերի հետ և ծանոթանալու տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերին։«Ուրախ ենք, որ այսքան կարճ ժամանակում կարողացել ենք զգալի հետաքրքրություն առաջացնել մեր միջազգային գործընկերների շրջանում, որոնք ցանկանում են այցելել Հայաստան, ուսումնասիրել տեղական ստարտափային էկոհամակարգը և հաստատել նոր կապեր։ Ներդրողների շրջայցը մեծ հաջողությամբ անցկացվեց և անցավ չափազանց արդյունավետ մթնոլորտում։ Մենք արդեն ունենք համագործակցությունն ընդլայնելու կոնկրետ հետաքրքրություն մի շարք ուղղություններով և ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ», — նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Հոդվածի սկզբնաղբյուրին ծանոթանալու և ամբողջական նյութը կարդալու համար այցելեք հետևյալ հղումը․
https://www.1lurer.am/en/2024/10/14/35-investors-from-12-countries-participated-in-Investor-Tour-held-within-framework-of-WCIT2024-Digi/1203574

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։