Կառուցվող մետաղաձուլական գործարանի բացում․ նորարարական արդյունաբերական նախագիծ՝ 300 աշխատատեղի ստեղծմամբ
Նորություններ
Օգոստոսի 9-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան։ Այցին մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Մեծ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Հայ-ամերիկյան GTB Steel LLC ընկերությունը նոր գործարանում կսկսի մետաղագործական արտադրություն։ Ընկերությունը մասնագիտանալու է սև մետաղների արտադրության մեջ՝ արտադրելով ամրաններ, պողպատե անկյունակներ և պողպատե խողովակներ։ Այս բարձր տեխնոլոգիական նախագիծը կարևոր ներդրում է Հայաստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման գործում և ակնկալվում է, որ զգալի դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։
Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ներդնել 30 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլում՝ լրացուցիչ 40 միլիոն ԱՄՆ դոլար։ Նախաձեռնության արդյունքում կստեղծվի շուրջ 300 նոր աշխատատեղ։
https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/pfbid0bHU3UwTzEuvbpi7KCu9mmpas38b6Bxu3sSED8cGbEAkMPAzh7wpuk3G15hzx4UCZl?rdid=Rbe6NXyk3FFB08EJ