Փարիզում ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականության նորարարությունների զարգացման խթանման նպատակով
Նորություններ
Փետրվարի 10-ին Փարիզում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական «Mistral AI» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել արհեստական բանականության վրա հիմնված նորարարությունների զարգացումը Հայաստանում։
Այս համագործակցության նպատակներն են՝
- ամրապնդել Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգը՝ գիտելիքների փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով,
- ստեղծել հարթակ արհեստական բանականության ոլորտի նորարարների համար՝ առևտրային լուծումներ մշակելու նպատակով,
- կիրառել արհեստական բանականության տեխնոլոգիաները պետական կառավարման համակարգում՝ բարելավելու կառավարման և հանրային ծառայությունների որակը։
Ստորագրված հուշագիրը կարևոր քայլ է Հայաստանում արհեստական բանականության զարգացման և դրա տարբեր ոլորտներում ներդրման ուղղությամբ։
https://tert.am/am/news/2025/02/10/ai-armenia/4222220