Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության կողմից կազմակերպվող Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Նորություններ
Սեպտեմբերի 11-ից 13-ը Հայաստանը կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում՝ հյուրընկալելով ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության (UN Tourism) կողմից կազմակերպվող հեղինակավոր Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը։ Այս կարևոր միջոցառումը կմիավորի ավելի քան 100 մասնակից՝ շուրջ 40 տարբեր երկրներից։
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինեգործության հարուստ պատմությանը, ինչպես նաև բացահայտելու այս տարածաշրջանի զբոսաշրջային բազմազան հնարավորությունները, որը հայտնի է իր բացառիկ գինեգործական ժառանգությամբ։ Համաժողովը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի եզակի առավելությունները գինու զբոսաշրջության ոլորտում և ամրապնդելու երկրի դիրքը միջազգային քարտեզի վրա։
«Համաժողովի բացման պաշտոնական արարողությունից բացի, նախատեսվել է նաև համապարփակ կրթական ծրագիր։ Մենք մանրամասն կանդրադառնանք հայկական գինու պատմությանը և գինու զբոսաշրջության ընձեռած հնարավորություններին։ Ձգտել ենք ներգրավել հնարավորինս շատ տեղական գինեգործների, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց գինեգործական ժառանգությունն ու կիսվելու իրենց փորձով։ Մասնակիցները նաև բացառիկ հնարավորություն կունենան այցելելու Արենի-1 քարանձավ, որտեղ գտնվում է աշխարհի ամենահին հայտնի գինեգործարանը»,– հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։
Հայաստան կժամանեն միջազգային ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական կառույցների, տարածքային կառավարման կազմակերպությունների, լրատվամիջոցների, զբոսաշրջության ոլորտի փորձագետների և գինեգործության մասնագետների պատվիրակություններ։ Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ մասնակցության հայտեր են ստացվել բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ Պորտուգալիայից, Արգենտինայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, ինչպես նաև Աֆրիկայի և Եվրոպայի մի շարք երկրներից։
Հոդվածի սկզբնաղբյուրը դիտելու և ամբողջական նյութը կարդալու համար խնդրում ենք սեղմել ստորև ներկայացված հղման վրա՝
https://armenpress.am/hy/article/1199006