Գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների շահութահարկի արտոնությունը կգործի մինչև 2026 թվականի վերջը

Նորություններ

Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար շահութահարկից ազատման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ՝ 63 կողմ և 21 ձեռնպահ ձայներով։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս նախաձեռնությամբ նախատեսվում է երկու տարով երկարաձգել հարկային արտոնությունը, որը նախապես նախատեսված էր մինչև 2024 թվականի դեկտեմբերը, և այն կգործի մինչև 2026 թվականի ավարտը։

Օրենքի նախագծի համաձայն՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկ վճարող և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կազատվեն շահութահարկի վճարումից՝ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից ստացված եկամուտների, ինչպես նաև այլ ակտիվների վաճառքից և այլ աղբյուրներից ստացված եկամուտների մասով։ Սակայն այս արտոնությունը կկիրառվի միայն այն դեպքում, եթե այլ ակտիվների վաճառքից և այլ աղբյուրներից ստացված եկամուտները չգերազանցեն տվյալ հարկային տարվա ընթացքում ընկերության տարեկան համախառն եկամտի 10%-ը։

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ https://armenpress.am/hy/article/1206802

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։