Նախագծերի հայտ․ ձայնային ռեզիդենցիա 2026

Նորություններ

Այս տարի ևս CCIFA-ն ուրախությամբ տարածում է “Ձայնային ռեզիդենցիա” նախագծերի հայտըQuai Branly – Jacques Chirac թանգարան, որը նախատեսված է այն արվեստագետների համար, որոնք ծագումով կամ երկքաղաքացիությամբ կապված են թանգարանի հավաքածուներում ներկայացված չորս մայրցամաքներից՝ Աֆրիկա, Ասիա, Ամերիկաներ, Օվկիանիա։

Այս ծրագիրը ուղղված է սկսնակ և կայացած արվեստագետներին, ովքեր հետաքրքրված են ձայնային ստեղծագործության ստեղծմամբ՝ ներշնչված թանգարանի հավաքածուներից, խնդիրներից և թեմատիկ ուղղություններից։ Ստեղծված աշխատանքը կներկայացվի հանրությանը (2027 թ. մարտ) և հետագայում կմտնի թանգարանի հավաքածուների մեջ։

Թանգարանը ընտրված արվեստագետին կտրամադրի 8 000 եվրո դրամաշնորհ և կֆինանսավորի ձայնային ստեղծագործության արտադրությունը, որը կներկայացվի հանրությանը և կարող է ընդգրկվել թանգարանի հավաքածուներում։

Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. հունվարի 18, կիրակի, կեսգիշեր (Փարիզի ժամանակով)։

Դիմումները պետք է ուղարկել՝ residencesonore@quaibranly.fr

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝ oceane.coutellier@quaibranly.fr

Մենք խրախուսում ենք բոլոր համապատասխան հայ արվեստագետներին ներկայացնել իրենց դիմումները։

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։