Հայաստանը բարելավել է իր դիրքը 2024 թվականի Համաշխարհային նորարարության ինդեքսում՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը
Նորություններ
Հայաստանը 2024 թվականի Համաշխարհային նորարարության ինդեքսում (Global Innovation Index – GII) զբաղեցրել է 63-րդ տեղը։ Համապատասխան զեկույցը, որը գնահատում է 133 երկրների նորարարական գործունեությունը, հրապարակել է Միավորված ազգերի կազմակերպության Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO)։
Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքը 9 հորիզոնականով՝ նոր վարկանիշում առաջ անցնելով Ադրբեջանից (95-րդ տեղ), սակայն դեռևս զիջելով Իրանին (59-րդ), Վրաստանին (57-րդ), Ռուսաստանին (51-րդ) և Թուրքիային (37-րդ)։
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2024 թվականի վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Շվեյցարիան։ Առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Շվեդիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Սինգապուրը։ Ամենացածր դիրքերում հայտնվել են Բուրկինա Ֆասոն, Եթովպիան, Մալին և Նիգերը, իսկ Անգոլան զբաղեցրել է վարկանիշի վերջին հորիզոնականը։
Համաշխարհային նորարարության ինդեքսը կազմվում է 2007 թվականից՝ Քորնելի համալսարանի (ԱՄՆ), INSEAD բիզնես դպրոցի (Ֆրանսիա) և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից ձևավորված կոնսորցիումի համագործակցությամբ։
GII 2023-ը, որն արդեն իր 16-րդ թողարկումն է, համարվում է տնտեսությունների նորարարական արդյունավետության գնահատման կարևոր տեղեկատվական աղբյուր։ Այն հրապարակվում է ամեն տարի և ծառայում է որպես օգտակար գործիք քաղաքականություն մշակողների, գործարար առաջնորդների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ ժամանակի ընթացքում նորարարության ոլորտում արձանագրված առաջընթացը համեմատելու նպատակով։
Մեր նոր անդամը՝ «HAMOV»
CIFA-Հայաստանի Բիզնես Նախաճաշ
Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.4%-ով