Կառավարությունը շուրջ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար
Նորություններ
Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի մարզպետարանների աշխատակազմերին՝ 18 համայնքում իրականացվող 21 դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով։ Նախագիծը հոկտեմբերի 10-ի կառավարության նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ֆինանսական միջոցների բաշխումն ըստ մարզերի հետևյալն է․ Արագածոտնի մարզին երկու ծրագրի իրականացման համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ երեք ծրագրի համար 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ չորս ծրագրի համար 249 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ երեք ծրագրի համար 180 միլիոն դրամ, իսկ Կոտայքի մարզին՝ երկու ծրագրի համար 348 միլիոն դրամ։ Բացի այդ, Շիրակի մարզում մեկ ծրագրի համար կհատկացվի 47 միլիոն դրամ, Սյունիքի մարզում մեկ ծրագրի համար՝ 79 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզում երեք ծրագրի համար՝ 39 միլիոն դրամ, իսկ Տավուշի մարզում մեկ ծրագրի համար՝ 71 միլիոն դրամ», — հայտարարել է Գնել Սանոսյանը։
Հոդվածի աղբյուրը՝
https://armenpress.am/hy/article/1201918