Ստորագրվել է համագործակցության արձանագրություն
Նորություններ
Հուլիսի 2-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ, Տիգրան Մնացականյանի ղեկավարած հայկական «Technotoun» ընկերությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել ֆրանսիական խոշոր հյուրանոցային Accor խմբի հետ։ Ստորագրման արարողության ընթացքում Accor խումբը ներկայացնում էր Եվրոպայի գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆը (Alexis Delaroff)։
Ֆրանսիական Accor խմբին պատկանող Pullman ապրանքանիշը մուտք կգործի հայկական շուկա՝ հայկական «Technotoun» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։ Ծրագրի ներդրումային բյուջեն գերազանցում է 100 միլիոն ԱՄՆ դոլարը։
«Technotoun» ընկերությունը նախատեսում է իրականացնել Pullman Living and Residences Yerevan համալիրի կառուցումը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կտեղակայվի Նորք թաղամասում և կկառավարվի Accor խմբի կողմից։
Համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի 20 000 քառակուսի մետր, որից 16 000 քառակուսի մետրը նախատեսված է հանրային ենթակառուցվածքների, ինչպես նաև կանաչապատ և բաց տարածքների համար։
Ծրագիրը նախատեսում է առաջարկել երկարաժամկետ կեցության նոր ձևաչափ, որը համատեղում է հյուրանոցային ծառայությունները և բնակելի միջավայրի հարմարավետությունը։
Հոդվածի սկզբնաղբյուրը հասանելի է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝

