Հայաստանը 23 միլիոն եվրոյով ձեռք է բերել Վալերի Ժիսկար դ’Էստենի նախկին առանձնատունը
Նորություններ
Մի քանի ամիս Շառլ Բեյգբեդերի սեփականությունը լինելուց հետո Փարիզի 16-րդ շրջանում գտնվող այս բացառիկ առանձնատունը կրկին փոխել է սեփականատիրոջը։
Նոր զարգացում է արձանագրվել Վալերի Ժիսկար դ’Էստենի նախկին առանձնատան վաճառքի պատմության մեջ։ 1 226 քառակուսի մետր մակերեսով այս առանձնատունը (որից շուրջ 1 000 քմ-ը բնակելի տարածք է, բաշխված երկու հարկերում), որտեղ Ֆրանսիայի նախկին նախագահը բնակվել է գրեթե 60 տարի, վաճառվել էր մեկ տարի առաջ, սակայն գնորդի ինքնությունը չէր հրապարակվել։
Ի տարբերություն France Cadastre մասնավոր ընկերության տարածած տեղեկությունների, որը որևէ առնչություն չունի Ֆրանսիայի կառավարության պաշտոնական cadastre.gouv.fr կայքի հետ, գնորդը Nexity ընկերությունը չէր։
Իրականում առանձնատունը ձեռք էր բերել տիեզերական ստարտափներում ներդրումներ իրականացնող հիմնադրամի հիմնադիր Շառլ Բեյգբեդերը։ Փարիզի 16-րդ շրջանի Բենուվիլ փողոցում (Rue Bénouville), Պորտ Դոֆինի (Porte Dauphine) հարևանությամբ գտնվող այս գույքը նա գնել էր 2023 թվականի հունիսին՝ 19 միլիոն եվրոյով։
Աղբյուրին և հոդվածի ամբողջական տարբերակին ծանոթանալու համար սեղմեք ստորև ներկայացված հղմանը․ https://immobilier.lefigaro.fr/article/l-armenie-s-offre-l-ancien-hotel-particulier-de-valery-giscard-d-estaing-pour-23-millions-d-euros_46557c02-2336-11ef-8301-9ebc5b77c1c7/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2SYU5sGWh11p4xYd_SsdVw42zdLqmJf9HYxIgdjmBI8WgeDZZlCgh1g4U_aem_ARGZuWH1Fh_Wvqfnao631TjB7WFlsuEk9E8ET4XPyuluQGG3fUdkXYDdbfsvZAoUuDbjcNy4uFX8Xsg25Q68BQWc