Հայաստանում պարենային անվտանգության ամրապնդում․ CAFSEP ծրագրի համար ստորագրվել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային համաձայնագիր
Նորություններ
Մայիսի 22-ին ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարվող պարենային անվտանգության բարելավման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագիրը՝ 3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։
Ծրագրի նպատակն է աջակցել գյուղատնտեսության զարգացմանը՝ Տավուշի և Շիրակի մարզերի 10 բնակավայրերում կլիմայական պայմաններին դիմակայող տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Դրամաշնորհը կուղղվի գյուղատնտեսական գործունեության դիմակայունության ամրապնդմանը և պարենային անվտանգության բարելավմանը՝ կլիմայի փոփոխության ազդեցություններին առավել խոցելի գյուղական տարածքներում՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ։
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության սկզբնաղբյուրին հասանելիություն ստանալու համար սեղմեք ստորև․
https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/pfbid08tJRfRxFamtTdLHNQMTX66rP4ASreyS4yXjDZwr4APdTk57ihp58yxDKJv5xXxT1l?rdid=WOoOhRWeoIlXLQBm