Լիոնում կայացել է Հայաստանի և Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողով
Նորություններ
Օվեռն-Ռոն-Ալպ–Հայաստան–Սյունիք բարեկամության օրվա» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հայաստանի և Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի միջև տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի համաձայն՝ Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի նախաձեռնությամբ անցկացված այս առաջին Օվեռն-Ռոն-Ալպ–Հայաստան տնտեսական հանդիպումը նվիրված էր հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության առանցքային ճանապարհային քարտեզին։ Քննարկված ոլորտների շարքում առանձնացվել է էներգետիկայի ոլորտը, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկան, որը շեշտվել է որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն։ Համաժողովին մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը։
Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ․
https://armenpress.am/fr/article/1205614