2025 թվականի ապրիլի 10-ի վեբինար

Նորություններ

Նորին Գերազանցություն Օլիվիե Դըկոտինին, Ֆրանս-Հայկական Առևտրի և Արդյունաբերության Պալատի նախագահ պարոն Արմեն Մնացականյանի ուղեկցությամբ, վարեց հանդիպում՝ նվիրված Հայաստանում ֆրանսիական ընկերությունների համար առկա տնտեսական հնարավորություններին։

Այս հանդիպման նպատակն էր կիսվել տեղեկատվությամբ, ներկայացնել CCIFA-ի ծրագրերը, քննարկել գործընկերության հնարավորությունները և ուսումնասիրել Ֆրանսիայի ու Հայաստանի միջև առևտրային փոխանակումների զարգացման ուղղությունները։

Առցանց ձևաչափը հնարավորություն տվեց ավելի քան 250 մասնակիցների միանալ միջոցառմանը հեռավար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

Մասնակիցների ավելի քան 40%-ը երբևէ չի այցելել Հայաստան։

Կրկին մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Նորին Գերազանցություն պարոն Օլիվիե Դըկոտինիին՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։