BANA Angels-ը WCIT2024/DigiTec-ի հետ առաջին անգամ համագործակցում է Հայաստանում ներդրողների շրջայց կազմակերպելու նպատակով

Նորություններ

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) BANA Angels-ի հետ ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում համատեղ ներդրողների շրջայց (Investor Tour) կազմակերպելու նպատակով։ Այս համագործակցությունը աշխարհի տարբեր երկրներից ներդրողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցելու համաշխարհային կոնգրեսին, այլև ծանոթանալու Հայաստանի դինամիկ զարգացող ստարտափային էկոհամակարգին։

UATE-ի գլխավոր տնօրեն Սարգիս Կարապետյանը և BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը ստորագրել են հուշագիրը՝ ազդարարելով այս կարևոր նախաձեռնության մեկնարկը, որը հայկական ստարտափներին հնարավորություն է տալիս բացահայտելու ֆինանսավորման նոր աղբյուրներ և մուտք գործելու նոր շուկաներ։ Միջազգային ներդրողների մասնակցությունը կարող է զգալիորեն բարձրացնել հայկական ստարտափների միջազգային ճանաչելիությունը՝ խթանելով նորարարությունը և ռազմավարական գործընկերությունների ձևավորումը։ Սա ոչ միայն կօգնի ստարտափներին ընդլայնել իրենց աշխարհագրական գործունեությունը, այլև կամրապնդի նրանց մրցունակությունը միջազգային շուկայում՝ նպաստելով Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու երկարաժամկետ աճին։

Հոդվածի սկզբնաղբյուրին ծանոթանալու և ամբողջական նյութը կարդալու համար այցելեք հետևյալ հղումը․
https://armenpress.am/en/article/1201019

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։