Ամփոփում․ Executive Health Breakfast հանդիպումը՝ Nairi Insurance-ի հետ
Նորություններ
026 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը (CCIFA) և Nairi Insurance-ը Երևանում՝ 9 AM Coffee & More-ում, մեկտեղեցին բիզնեսի ղեկավարներին և ֆրանս-հայկական համագործակցության ներկայացուցիչներին՝ քննարկելու առողջությունն ու սնուցումը որպես մասնագիտական կայուն արդյունավետության կարևոր գործոններ։
Հանդիպման ընթացքում դիետոլոգ-սննդաբան Լիդիա Այվազյանը ներկայացրեց իր մասնագիտական փորձը և գործնական խորհուրդներ՝ մասնագիտական բարձր ծանրաբեռնվածության պայմաններում էներգիայի մակարդակը պահպանելու վերաբերյալ։
Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու Nairi Lounge ծրագրին, ինչպես նաև AXA Global Health Insurance-ի կողմից առաջարկվող միջազգային բժշկական ապահովագրության լուծումներին։
CCIFA-ն շնորհակալություն է հայտնում Nairi Insurance-ին՝ իր ակտիվ մասնակցության, Լիդիա Այվազյանին՝ բովանդակալից ելույթի, իսկ 9 AM Coffee & More-ի թիմին՝ ջերմ ընդունելության համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկումների և նոր մասնագիտական կապերի հաստատման համար, որոնք նպաստում են ֆրանս-հայկական գործարար համայնքի ամրապնդմանը։