ԱԻ (Արհեստական բանականության) 7 հավելվածներից 2-ը պատրաստված են Հայաստանում:
Նորություններ
Հայկական Picsart և Sololearn հավելվածները ընդգրկվել են Apple-ի կողմից ներկայացված տարվա 7 ամենահանրաճանաչ արհեստական բանականության (ԱԻ) ինտեգրմամբ հավելվածների վարկանիշային աղյուսակում: Հոդվածում ընդգծվում է, որ Picsart հավելվածն առաջարկում է բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ են տալիս անհավանական ճշգրտությամբ հեռացնել հետնապատկերը կամ անցանկալի օբյեկտները, ստեղծել անիմացիոն GIF ֆայլեր կամ ստիկերներ և շատ ավելին: Ինչ վերաբերում է Sololearn-ին, ապա նրա Kodie ԱԻ հրահանգիչը կարող է հայտնաբերել ծրագրային կոդի սխալները և հուշումներ տալ: Ցանկում ներառված են նաև ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը և SmartDreams-ը:
https://investin.am/news/2-of-the-7-most-popular-ai-applications-by-apple-are-made-in-armenia/