Վեբինար՝ Ֆրանսիայում և Հայաստանում կիբերանվտանգության վերաբերյալ

05 Feb, 2026

CCIFA Armenia-ն կազմակերպում է վեբինար՝ նվիրված Ֆրանսիայում և Հայաստանում կիբերանվտանգության արդիական մարտահրավերներին։ Այն նախատեսված է ընկերությունների, մասնագետների և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց պաշտպանվածությունը կիբեռսպառնալիքների նկատմամբ և զարգացնել թվային անվտանգության մշակույթը։

Վեբինարը վարում է CMA CGM ընկերության նախագծերի կառավարման պատասխանատու և կիբերանվտանգության փորձագետ Միլինդ Բհավսարը։ Քննարկվում են կիբերհարձակումների հիմնական թիրախները, սպառնալիքների հեղինակների բնութագրերը, կազմակերպությունների և անհատների առջև ծառացած ռիսկերը, ինչպես նաև այն գործիքներն ու լավագույն գործելակերպերը, որոնք նպաստում են կիբեռսպառնալիքների կանխարգելմանն ու արդյունավետ կառավարմանը։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև հարցուպատասխանի ինտերակտիվ հատված, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու գործնական խորհուրդներ փորձագետից։ Այս նախաձեռնությամբ CCIFA Armenia-ն աջակցում է գործարար համայնքին՝ զարգացնելու կիբերանվտանգության գիտակցությունը և ամրապնդելու թվային ռիսկերի կառավարման կարողությունները։

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։