ՖՀԱԱՊ-ը (Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատ) սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև առևտրային փոխադրումներին նվիրված իր հերթական վեբինարին:
«CMA CGM» ընկերության առևտրային փոխադրումների մասնագետ Սեբաստիան Վիտալիի կողմից վարվող այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային առևտրի կուլիսները, ինչպես նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության գործնական ու հստակ կողմերը:
Այս միջոցառումը նախատեսված է ընկերությունների և լոգիստիկայի ոլորտի մասնագետների, ինչպես նաև ծրագրերի հեղինակների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչպես են կազմակերպվում երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները:
Վեբինարը կավարտվի ինտերակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր հարցերն ուղղակիորեն հղել մեր փորձագետին: Այս հանդիպման միջոցով ՖՀԱԱՊ-ը ցանկանում է բոլորին՝ թե՛ փորձառու մասնագետներին, թե՛ պարզապես հետաքրքրասերներին, փոխանցել ֆրանս-հայկական առևտրաշրջանառությունը հասկանալու համար անհրաժեշտ հիմնական գործիքներն ու գործնական լուծումները:
Վեբինարին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևանմուշը.