Բիզնես նախաճաշ՝ նվիրված առողջությանը Nairi Insurance X CCIFA
13 Oct, 2026
Նաիրի Ինշուրանս » (Nairi Insurance) ընկերության հետ բացառիկ գործընկերության շրջանակներում, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատն (CCIFA) անչափ ուրախ է հայտարարել «Executive Health Breakfast»-ի (առողջապահության թեմայով գործարար նախաճաշ) կազմակերպման մասին, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 9:00-ին, «9 AM Coffee & More» սրճարանում:
Այս միջոցառումը կհամախմբի ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև ֆրանս-հայկական համագործակցության ներկայացուցիչների՝ ուսումնասիրելու սննդառության և մասնագիտական արդյունավետության միջև առկա խորը կապերը:
Այս առավոտը վարելու համար պատիվ ունենք հյուրընկալելու հատուկ հյուրի՝ սննդաբան Լիդիա Այվազյանին: Նա կկիսվի գործնական խորհուրդներով այն մասին, թե ինչպես պահպանել էներգիան և կենտրոնացվածությունը պահանջկոտ աշխատանքային միջավայրում:
Միջոցառման ընթացքում «Նաիրի Ինշուրանս»-ը կներկայացնի նաև իր «Nairi Lounge» առաջարկի առավելությունները, ինչպես նաև «AXA Global Health Insurance»-ի կողմից առաջարկվող միջազգային բժշկական ապահովագրության հնարավորությունները: