CCIFA Armenia-ի Business Breakfast
CCIFA Armenia-ի Business Breakfast-ը գործարար հանդիպումների հարթակ է, որը միավորում է պալատի անդամներին, գործընկերներին և բիզնես համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու ֆրանս-հայկական տնտեսական համագործակցության հիմնական միտումներն ու հնարավորությունները։ Միջոցառումը նպաստում է մասնագիտական կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը՝ ստեղծելով բաց և արդյունավետ միջավայր գործարար երկխոսության համար։
Այս հանդիպման շրջանակում ներկայացվում են Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական համագործակցության զարգացման ուղղությունները, Հայաստանի տնտեսության միտումները և բիզնեսի համար առկա հնարավորությունները։ Ինստիտուցիոնալ ներկայացուցիչների, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ս.Գ. պարոն Օլիվիե Դըկոտինիի ելույթները, ներկայացնում են երկկողմ համագործակցության առաջնահերթություններն ու հայկական շուկայի զարգացման հեռանկարները։
Այս նախաձեռնությամբ CCIFA Armenia-ն շարունակում է իր առաքելությունը՝ միավորելով ֆրանսիական և հայկական գործարար համայնքները, խթանելով գործընկերությունները և աջակցելով ընկերությունների զարգացման ու միջազգային համագործակցության ծրագրերին։