Վեց հայկական ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրել են Բեռլինի միջազգային Bazaar ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարում
Նորություններ
Նոյեմբերի 6-ից 10-ը Բեռլինում անցկացվել է Bazaar միջազգային ցուցահանդեսի 60-րդ հոբելյանական թողարկումը, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ՝ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով վեց հայկական ընկերությունների արտադրանքը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
Միջոցառման նախօրեին հայկական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ քննարկելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի Գերմանիա և եվրոպական այլ շուկաներ։
Նոյեմբերի 8-ին դեսպան Ենգիբարյանը այցելել է հայկական տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված արտադրանքին։
Հոդվածի աղբյուրը՝
https://www.1lurer.am/hy/2024/11/08/1/1217413