Silicon Mountains Lori 2025 Ֆորում և Էքսպո
Նորություններ
ՏՀՏ գործատուների միությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու Silicon Mountains Lori 2025 Ֆորում-Էքսպոյին, որը կանցկացվի մայիսի 15-ին COAF Smart Center-ում՝ հետևյալ հասցեով՝ Դեբեդ 1, Լոռու մարզ։
2019 թվականից ի վեր Silicon Mountains-ը դարձել է թվային փոխակերպման և խելացի լուծումների վերաբերյալ գաղափարների փոխանակման կարևոր հարթակ։ Մենք հյուրընկալել ենք բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետների, այդ թվում՝ դոկտոր Չի-Ֆուն Չանին, Տակեո Կանադեին, Շանտանու Նարայենին և Նարայանա Մուրտիին, որոնք արժանացել են Global High-Tech Award մրցանակին և հանդես եկել ելույթներով։
Silicon Mountains Lori 2025-ը կներառի՝
• Բացման ելույթ․ Առաջին անգամ տարածաշրջանային համատեքստում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով մարդկությանը համաշխարհային ներդրման համար 2024 թվականի դափնեկիրը հանդես կգա բացման ելույթով։ (https://www.globalitaward.am/en)։
• Կլոր սեղաններ․ Տեղական և միջազգային փորձագետները կներկայացնեն իրենց տեսակետները թվայնացման, կիբերանվտանգության և արհեստական բանականության ազդեցության վերաբերյալ՝ համադրելով համաշխարհային գիտելիքները տեղական մարտահրավերների հետ։
Կլոր սեղանների թեմաները՝
• Արհեստական բանականություն և ավտոմատացում
• Խելացի թվային ենթակառուցվածքներ
• Կիբերանվտանգություն և տվյալների պաշտպանություն
• Էքսպո․ Տարածաշրջանային ընկերությունները և հաստատությունները հնարավորություն կունենան մասնակցելու ֆորումի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին։
Այս բացառիկ միջոցառումը կներկայացնի նորարարություններն ու առաջընթացը ոչ միայն ՏՀՏ ոլորտում, այլև այնպիսի առանցքային ուղղություններում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և զարգացող ստարտափները՝ ընդգծելով դրանց դերը տարածաշրջանի տնտեսական աճում։ Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն կտա գործնականորեն ծանոթանալու առաջատար լուծումներին և այս ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Silicon Mountain Shirak 2024: https://www.youtube.com/watch?v=vJadpH5xY_s
Silicon Mountain 2024: https://www.youtube.com/watch?v=ceGXIylbw1Q&t=3s
Silicon Mountain 2023: https://www.youtube.com/watch?v=u0Wk1sY187g&t=1s