Shtigen-ը «արտահանում» է արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը դեպի Վրաստան
Նորություններ
Shtigen Group-ը պատրաստվում է հայկական լավագույն փորձը արևային էներգետիկայի ոլորտում ներկայացնել Վրաստանի շուկայում։ Ընկերությունը գործում է արևային էներգետիկայի ոլորտում արդեն ավելի քան 10 տարի։
Սկզբնական շրջանում Shtigen Energy Systems-ը կենտրոնացած էր արևային ջերմային էներգիայի և արևային ջրատաքացուցիչների վրա, իսկ հետագայում սկսեց զբաղվել ֆոտովոլտային արևային էլեկտրակայանների նախագծմամբ և տեղադրմամբ՝ արևային էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով։ Shtigen Energy Systems-ը հանդիսանում է Shtigen Group-ի անդամ, որը միավորում է մի շարք ընկերություններ։
Խմբի կազմում է նաև Andron ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրական տրանսպորտի ոլորտում։ Andron-ը ներմուծում և վաճառում է էլեկտրական ավտոմեքենաներ, իրականացնում է դրանց սպասարկումը և նախատեսում է ստեղծել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց։ Enerex-ը, որը նույնպես Shtigen Group-ի անդամ է, զբաղվում է էլեկտրաէներգիայի մեծածախ և մանրածախ վաճառքով։
Shtigen Ventures-ի հիմնական նպատակը մասնավոր ներդրումների ներգրավումն է՝ ինչպես Shtigen-ի սեփական նախագծերը, այնպես էլ վերը նշված ոլորտներում իրականացվող այլ հեռանկարային ծրագրերը ֆինանսավորելու համար։
Հոդվածի սկզբնաղբյուրին ծանոթանալու և ամբողջական նյութը կարդալու համար այցելեք ARMENPRESS-ի կայքը հետևյալ հղմամբ․