AraratBank-ը 10 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրում կին ձեռներեցներին
Նորություններ
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել AraratBank-ին՝ Հայաստանի տնտեսական կայունությանը աջակցելու և գործարար ոլորտի աճը խթանելու նպատակով։ Այս ներդրումն ուղղված է կին ձեռներեցներին աջակցելուն՝ հեշտացնելով նրանց ֆինանսավորման հասանելիությունը։
Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա AraratBank-ին տրամադրել ավելի քան 300 ենթավարկ՝ ավելի երկար մարման ժամկետներով՝ թիրախավորելով միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ), հատկապես այն ընկերություններին, որոնք հիմնականում պատկանում կամ ղեկավարվում են կանանց կողմից։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ավելի լայնածավալ ջանքերի մի մասը՝ ուղղված Հայաստանում բիզնեսների կայունության ամրապնդմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Այն կարող է աջակցել շուրջ 1 500 աշխատատեղի և խթանել ՄՓՄՁ ոլորտում լրացուցիչ ներդրումները՝ չնայած ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
EFSE-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն (Oxana Binzaru) մեկնաբանել է այս համագործակցությունը.
«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր համագործակցությունը AraratBank-ի հետ, որը երկարամյա գործընկեր է և հավատարիմ է ներառական տնտեսական աճի խթանմանը։ Այս 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ բարելավելու ֆինանսական ներառականությունը և հզորացնելու Հայաստանի կին ձեռներեցներին՝ օգնելով նրանց հաղթահարել բիզնես միջավայրում առկա բազմաթիվ մարտահրավերները»։
AraratBank-ի գործադիր խորհրդի նախագահ Մհեր Անանյանը նշել է.
«Համապատասխանելով նոր ռազմավարական ուղղությանը՝ մեր բանկը լիովին հանձնառու է աջակցելու կին ձեռներեցներին՝ արդյունավետորեն կյանքի կոչելու իրենց բիզնես ծրագրերը։ Մեր վստահելի գործընկեր EFSE-ի հետ այս նոր համագործակցությունը կամրապնդի մեր մոտեցումը՝ ընդլայնելով նաև մեր դրական ազդեցությունը»։
Հոդվածի սկզբնաղբյուրին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղմամբ․