Պերսպեկտիվներ »-ի մեկնարկը՝ CCIFA-ի նոր տեսափոդքաստը
Լուրեր
Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը (CCIFA) ուրախ է ներկայացնել « Պերսպեկտիվներ » տեսափոդքաստների նոր շարքի առաջին թողարկումը, որը նվիրված է Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերություններին։
Այս առաջին թողարկման շրջանակում մենք հյուրընկալում ենք CCIFA-ի Լիոնի մասնաճյուղի նախագահ Ռաֆֆի Դերդերյանին։ Նա ներկայացնում է Պալատի գործունեությունը Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանում, անդրադառնում Լիոնի մասնաճյուղի զարգացմանն ու կիսվում Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների իր տեսլականով։
« Պերսպեկտիվներ »-ի միջոցով CCIFA-ն ձայն է տալիս ոլորտի դերակատարներին՝ ղեկավարներին, գործարարներին, փորձագետներին և ինստիտուցիոնալ գործընկերներին։ Նրանք կիսվում են իրենց փորձով և գործնական պատկերացում են տալիս ֆրանս-հայկական փոխանակումների մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ։