Մեր անդամը՝ KENATS
Նորություններ
Հենվելով Հայաստանի խաղողագործական եզակի տերուարների հարուստ ժառանգության վրա՝ KENATS-ը ստեղծվել է հայկական գինու հանդեպ ունեցած սիրո և այդ մշակույթը լայն հանրությանը ներկայացնելու ցանկությունից։
Այսօր, երբ գինիները հատում են աշխարհագրական սահմանները, իսկ Հայաստանը վերապրում է իր գինեգործության վերածնունդը, KENATS-ը նպատակ ունի վերականգնել Հայաստանի արժանի տեղը աշխարհի գինի արտադրող երկրների քարտեզում։ Ընկերությունը խնամքով ընտրում է ընտանեկան գինեգործարանների արտադրած բարձրորակ գինիներ՝ առաջարկելով կարմիր, սպիտակ, վարդագույն, բնական և բիոդինամիկ գինիներ, որոնք պատրաստված են բացառապես հայկական տեղական խաղողի սորտերից, ինչպիսիք են Kangun, Areni, Haghtanak, Lalvari և Voskehat։ Տեսականին ներառում է նաև բացառիկ արտադրանք, այդ թվում՝ Հայաստանի միակ սառցե գինին (Ice Wine), Հայաստանում արտադրվող միակ հայկական վիսկին, ինչպես նաև բազմաթիվ այլ յուրահատուկ արտադրանքներ։
KENATS-ն առաջարկում է մոտ 90 տեսակի գինի և թունդ ալկոհոլային խմիչք, որոնք անմիջապես ներմուծվում են Հայաստանից։ Իր ընտրանու միջոցով KENATS-ը հրավիրում է ճանապարհորդության ժամանակի և մշակույթի միջով՝ բացահայտելու հայկական խոհանոցի ձևավորման հիմքում ընկած լեգենդները, ավանդույթներն ու ծիսակարգերը։
KENATS բառը նշանակում է «Կենաց» կամ «Կենացդ» («To Life!») և լիովին արտացոլում է ընկերության գաղափարախոսությունը, քանի որ հենց այս կենացն են հայերն արտաբերում, երբ բարձրացնում են բաժակը։ Այն խորհրդանշում է հինավուրց և աստվածաշնչյան գինեգործական ավանդույթների, անսպասելի բացահայտումների և իսկական հայկական գինու տարածումը։
Այցելեք նրանց պաշտոնական կայքը հետևյալ հղմամբ․
https://kenats.fr/
Շնորհակալություն KENATS ընկերությանը Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատին (CCIFA) միանալու համար։
Carrefour Armenia-ն աշխատանքի է հրավիրում։
Մեր նոր անդամը՝ ROZEOR TALENTS
AHA Collective-ի մամուլի ասուլիս


