IKEA-ն մուտք է գործում Հայաստան։
Նորություններ
Լավ նորություն սկանդինավյան դիզայնի և գործնական կահույքի սիրահարների համար․ Հայաստանում շուտով կբացվի առաջին IKEA խանութը։ Այն կտեղակայվի ներկայում կառուցվող Homplex առևտրի կենտրոնում՝ Աշտարակի մայրուղու վրա՝ Երևանի ելքի հատվածում։ Նախատեսված հաջորդ տարվա ընթացքում բացումը կարևոր նշանակություն կունենա մանրածախ առևտրի ոլորտի համար և կնպաստի Հայաստանի տնտեսական ակտիվությանն ու առևտրային գրավչության բարձրացմանը։
https://www.facebook.com/photo?fbid=1146389864155829&set=a.514589510669204